15.04.2014|
11:17
Մեր ունեցած տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը առանձնապես հակված չէ իր հետ կառավարություն տանելու ԱԺ իր կադրերին: Միակը, որի մասին հստակ խոսվում է, ոչ անհայտ Դավիթ Լոքյանի ոչ անհայտ «ձագուկն» է` Սերգեյ Լոքյանը, որը, կախված իր հոր` կառավարությունում գրավելիք տաքուկ տեղից, կնշանակվի կամ Հովիկի օգնական, կամ որևէ նախարարությունում աշխատակազմի ղեկավար:
Ինչ վերաբերում է մամլո քարտուղարին, Աբրահամյան Հովիկին խորհուրդ են տվել հրավիրել Գևորգ Ալթունյանին: